Հրազդան գետ

Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), գետ Հայաստանի Հանրապետությունում, Արաքսի ձախ վտակը։

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան):

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հայրենագիտություն

1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918 թվականից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-2-1920թթ․, Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ․ եւ 1991թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։

1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։

Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Հայոց պետականությունը խորհրդանշող ինչ կառույցներ կան Երեւանում։ Փորձիր ինքդ լուսանկարել հայոց պետականության խորհրդանիշ կառույցները։

Նախագահի նստավայրը, Ազգային ժողովի շենքը, կառավորության շենքը, Սահմանական դատարանի շենքը։

Նախագահի նստավայրը
Ազգային ժողովի շենքը
կառավորության շենքը
Սահմանական դատարանի շենքը

Հայրենագիտություն

Առաչադրանք Տեսանյութից տեղեկություններ դուրս հանիր Դավիթ Անհաղթի մասին։ Հինգերորդ դարի փիլիսոփա, Նա ծնվել է մոտ 475 թվականներին, Նա հաստատվել է Հաղպատի վանքում։Դավիթ Անհաղթի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երեւանում։ Դավիթ Անհաղթի փողոց, Դավիթ Անհաղթի հուշարձան, Դավիթ Անհաղթի զբոսայգի Տեսանյութը՝ https://www.youtube.com/embed/RimYIbmQBzI?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&wmode=transparent

ՀՀ պետականության խորհրդանիշները

Զինանշան-Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր, և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները։

Դրոշ-Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թվականներ) դրոշի կրկնությունն է։

Հիմն-«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հայրենագիտություն

1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918 թվականից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-2-1920թթ․, Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ․ եւ 1991թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։

1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։

Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Հայոց պետականությունը խորհրդանշող ինչ կառույցներ կան Երեւանում։ Փորձիր ինքդ լուսանկարել հայոց պետականության խորհրդանիշ կառույցները։

Ծիծեռնակաբերդը, Մայր Հայաստանը, Մատենադարանը։

Share this:

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ

  • Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ ձիարձանների մասին։
  •  «Սասունցի Դավիթ»Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5×2,2×9,3 մետր։«Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։
  • «Վարդան Մամիկոնյան» Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։

Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան։

Վարդան Մամիկոնյանը մ

  • «Հայկ Բժշկյանց» /«Գայ»Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
  • Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան
  • Ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան
  • «Անդրանիկ Օզանյան»
Բարձրություն9,5 մ
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ
  • Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
  • «Մարշալ Բաղրամյան» Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին․․․։
  • Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան
  • Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան
Արել են Ռոբերտը և Գեղամը։

Հայրենագիտություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Փորցի՛ր համացանցից դուրս հանել հետաքրքիր տեղեկություններ Գառնիի տաճարի մասին, որի մասին չկա դասանյութի մեջ։
10 փաստ Գառնիի Տաճարի մասին

Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին:
Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում:
Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից:
Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։
24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:
Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ:
Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:
Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:
Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:
1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։

Տիգրան Մեծ

Տիգրան Մեծին տվել են արքայից արքա տիտղոս։

Տիգրան Մեծը կռվել է մ․թ․ա․ 95 ից 55թ․։

Քաղակական,պետական և ռազմական գործիչ էր ։

Տիգրան Մեծը եղել էր մեծ արքա։

Տիգրան Մեծը այնքան էր գրավել, որ չկարողացավ պաշպանել։

Մեծ Հայքի տարածքը էր 300,000 քառակուսի կիլոմետր,իսկ նրա բոլոր գրաված պետությունների տարածք Մեծ Հայքի հետ հասնում էր 3մլն․քարակուսի կիլոմետր։

Տիգրան Մեծը եղել էր մեր արքաներից անշուշտ ամենահզորը։

5 փաստ Կոմիտասի մասին

1․Կոմիտասը ծնվել է 1869-թ․սեպտեմբերի 26

2․Կոմիտասը ծնվել է Թուրքիայի Կուտինա քաղաքւմ։

3․Այս տարի մենք նշեցինք Կոմիտասի 152-ամյակը։

4․Կոմիտասը բանաստեղց եր,կոմպոզիտոր,մանկավար,հոգևորական։

5․Կոմիտասը գնացել էր ֆրանիա բուժվելու համար։