Մի հրաշալի գարնան առավոտ


Մի գարնան առավոտ ես արթնացա մի շատ համեղ հոտից, ես ուզում էի իմանալ այդ հոտը ինչից էր գալիս և այն գալիս էր խոհանոցից։ Ես տեսա որ իմ շունը պատրաստում էր ձվածեղ, և ես շատ ուրախացա որ իմ շունիկը կարող է պատրաստել ուտելիք որովհետև ես շատ եմ սիրում պատրաստել։ Երբ որ տեսա նա պատրաստում էր ես հարցրեցի նրան, թե կարող է պատրաստել ուրիշ ուտելիք, նա գլուխը շարժեց և պատրաստեց մի ուտելիք, որը անվանեց գարնան առավոտ և դա շատ համեղ էր։ Մենք գնացինք զբոսնելու։ Մենք գնացինք և տեսանք շատ գեղեցիկ ծառեր որոնք ծախկել էին և իմ շունիկը երբ հոտ քաշեց այդ ծառը ինքը դարցավ մարդ, ես այնքան զարմացա որ իմ ուշքը գնաց։ Ես արթնացա իմ տանը և տեսա որ իմ շունիկը-մարդ ինձ բերել էր տուն և նա ինձ հարցրեց․
— Դու լա՞վ ես։
Ես պատասխանեցի, որ այո լավ եմ և ես մտածում էի ինչպես անվանել նրան, և ես որոշեցի անվանել Ռոկի: (Քանի-որ իմ իրական աշխարում ես ունեմ շունիկ որի անունը Ռոկի է) և ես անվանեցի Ռոկի ու նա շատ ուրախացավ և մենք դարձանք ամենալավ ընկերները։ Նա անընթհատ պատրաստում էր ուտելիք, և ինձ նույնպես սովորեցնում էր պատրաստել, մենք շատ ուրախ էինք անցկացնում ժամանակը ամբողջ գարնան ընթացքում։

Leave a comment