Մայրենի

Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական, 5 ածական, 5 բայ։
Գոյական-մարդ, Սողոմոն, քաղաք, շուկա, էշ․ ածական-մեծ, տխմար, իմաստուն, գիժ, աշխուժ․ բայ-ընտրել, հասնել, լինել, գլորել համրանալ։

Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
Աստված, Սողոմոն Դանիել, Թիֆլիս, Ավագ

Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։ Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
Իմաստուն-խելացի, համրանալ-լալանալ, խնդություն-ուրախություն, անշուք-հասարակ, չքավոր-աղքատ, աղախին-ծառա, խուրջին-խորգ, պարգև-նվեր

Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։
իմաստուն-անխելք, հարուստ-աղքատ, անպատիվ-պատվով, տխուր-ուրախ, խավար-լուսավոր, ծանրություն-թեևություն

Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։

Leave a comment