Մայրենի ինքնաստուգում

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Ամենաուժեղ, արքա, Գիշատիչ, մեծահոգի։

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Արքա-թագավոր, խոշոր-մեծ, վեհ-բարձր, երկմել։

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Ոչ-այո, ծանր-թեթև, խոշոր-փոքր, մեծահոգի-բարի, ոչնչացնել-կառուցել, կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Նա զիջում է ընձառյուծին։

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Զիջել, կասկածել, նախազգուշացնել, կոչել, ոչնչացնել

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ Արքայական որսի, հզոր մռնչոցով, ուժեղ արքան

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-ծալվածք, թխվածք, կարվածք

-ային-համակարգչային, ճանապարհային, դասարանային։

-ական- տնական, օրինական, դպրոցական

-ակ-գնդակ, նավակ, տնակ։

-եղեն-ընդեղեն, կաթնեղեն, մսեղեն։

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Առյուծների խմբի որոշ առանձնյակներ հայտնի են որպես մարդակերներ, թեպետ սա տեսակի սննդառության ուղղակի բնութագրիչներից չէ։ Պայմանականորեն, առյուծները բնակվում են խոտածածկ տարածություններում և ազատ սավաննաներում։ Մյուս մեծ կատուների համեմատությամբ՝ առյուծները շատ ավելի ընտելացած են ցերեկային կենսակերպին, սակայն որոշ հանգամանքներից ելնելով կարող են ակտիվություն ցուցաբերել նաև գիշերային ժա

Leave a comment